ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Թուրքիան օգտվում է առիթից ու հարձակում գործում

Թուրքիան օգտվում է առիթից ու հարձակում գործում
09.02.2023 | 07:28

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից անցել է ընդամենը երկու օր, դեռ փլատակների տակից հարյուրավոր մարդկանց են հանում, ժամ-ժամ ավելանում է մահացածների թիվը, իսկ Թուրքիան արդեն հրթիռակոծում է Սիրիայի հյուսիսային Թել-Ռիֆադ քաղաքը, որը ևս երկրաշարժի գոտում է (այս մասին տեղեկացնում են տելեգրամյան ալիքները)։


Հասկանում եք, չէ՞, թե ինչ մեծ չարիք է այդ երկիրը, որ նույնիսկ հզոր երկրաշարժի, իր տարածքում հազարավոր զոհերի, 380․000 անտուն մնացած մարդկանց, տասնյակ հազարավոր շինությունների փլուզման, հարևան երկրի նույնատիպ աղետի պայմաններում օգտվում է առիթից ու հարձակում գործում։


Ավելին, Էրդողանի հրահանգով թուրքական փրկարար ծառայությունները աշխատում է երկրաշարժից տուժած միայն թուրքաբնակ քաղաքներում ու գյուղերում, իսկ քրդերով, հայերով ու այլ ազգերով բնակեցված Դիարբեքիրը, Մալաթիան ու մյուս շրջանները անտեսված են։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 26163

Մեկնաբանություններ